Jobless Developer
AeroDynamics logo

Posted Today

Open

Կրտսեր փորձարկող տեխնիկ

YerevanOn-siteFull-time

AI Summary

Փնտրում ենք նպատակասլաց և ակտիվ թիմակցի՝ միանալու մեր ինժեներական թիմին և աջակցելու ԱԹՍ-ների ու հարակից համակարգերի թռիչքային փորձարկումներին: Այս հաստիքը ենթադրում է դինամիկ աշխատանք դաշտային պայմաններում, սարքավորումների նախապատրաստում և անմիջական աջակցություն թեստավորման գործընթացին: Պարտականություններ` Փորձարկվող համակարգերի, ենթահամակարգերի, ԱԹՍ֊ների, մեկնարկային կայանների, մեկնարկիչների, կապի միջոցների, ԱԹՍ֊ների ղեկավարման համակարգերի լրակազմության ստուգում ըստ ցանկի և նախապատրաստում թռի

About this role

Փնտրում ենք նպատակասլաց և ակտիվ թիմակցի՝ միանալու մեր ինժեներական թիմին և աջակցելու ԱԹՍ-ների ու հարակից համակարգերի թռիչքային փորձարկումներին: Այս հաստիքը ենթադրում է դինամիկ աշխատանք դաշտային պայմաններում, սարքավորումների նախապատրաստում և անմիջական աջակցություն թեստավորման գործընթացին:


Պարտականություններ`

  • Փորձարկվող համակարգերի, ենթահամակարգերի, ԱԹՍ֊ների, մեկնարկային կայանների, մեկնարկիչների, կապի միջոցների, ԱԹՍ֊ների ղեկավարման համակարգերի լրակազմության ստուգում ըստ ցանկի և նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար։
  • Անհրաժեշտ գործիքների, սարքավորումների լրակազմության ստուգում ըստ ցանկի և նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար:
  • Սահմանված պարամետրերով թռիչքային թեստերի անցկացմանն օժանդակում` ինժեներական թիմի կողմից սահմանված հատուկ չափանիշների վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով:
  • ԱԹՍ֊ների, կապի միջոցների, մեկնարկային կայանների նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար։
  • Թռիչքային փորձարկումների ընթացքում թռիչքային փորձարկման մասնագետներին աջակցության ցուցաբերում՝ անվտանգ և ապահով թռիչքի իրականացման համար։
  • Թռիչքային փորձարկման բաժնի հաշվին առկա նյութական միջոցների խնամք։
  • Անհրաժեշտության դեպքում Թռիչքային փորձարկման բաժնի հաշվին առկա տրանսպորտային միջոցների շահագործում և տեխնիկական վիճակի վերահսկում։
  • Թիմի ղեկավարի կողմից հանձնարարված այլ մասնագիտական առաջադրանքների կատարում։


Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Համակարգչի հետ աշխատանքի կարողություն:
  • Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն:
  • Անգլերենի բավարար իմացություն:
  • Էլեկտրոնային սարքավորումների շահագործման և սպասարկման հմտություններ:
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն:
  • Դաշտային պայմաններում աշխատանքի կարողություն և պատրաստակամություն:
  • Մասնագիտական շարունակական զարգացման և ինքնակատարելագործման ձգտում:
  • Ֆիզիկական դիմացկունություն:

    Կդիտվի որպես առավելություն.

  • B և C կարգի վարորդական վկայականի առկայություն և վարման գործնական փորձ
  • Մասնագիտական տեխնիկական կրթություն:
  • QGroundControl, Mission Planer ծրագրերի հետ աշխատանքի փորձ:
  • Կապի սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ:
  • Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն:
  • Գործնական փորձ ավիամոդելավորման և/կամ ռոբոտաշինության ոլորտում:
  • Linux օպերացիոն համակարգի բազային իմացություն և աշխատանքային փորձ:
  • Էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների վերանորոգման և մեխանիկական աշխատանքների իրականացման փորձ:
  • Մեխանիկական աշխատանքների հմտություններ։


Explore related jobs