Jobless Developer
ID Bank logo

Posted Today

Open

Տեխնիկական սպասարկման մասնագետ։ Helpdesk

YerevanOn-siteFull-time

AI Summary

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկի Համակարգերի և ցանցային ադմինիստրավորման բաժին որպես Տեխնիկական սպասարկման մասնագետ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ընդունել, մշակել, գրանցել աշխատողների հարցումները/միջադեպերը և դասակարգել դրանք ըստ կարևորության և բարդության Jira համակարգում։ Հեռակա կարգով լուծել աշխատողների ստանդարտ խնդիրները/միջադեպերը և ամենահաճախ տրվող հարցերը։ Աշխատողների ոչ ստանդարտ միջադեպերի վերահասցեագրում համապատասխան մասնագետներին Jira համ

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկի Համակարգերի և ցանցային ադմինիստրավորման բաժին որպես Տեխնիկական սպասարկման մասնագետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Ընդունել, մշակել, գրանցել աշխատողների հարցումները/միջադեպերը և դասակարգել դրանք ըստ կարևորության և բարդության Jira համակարգում։
  • Հեռակա կարգով լուծել աշխատողների ստանդարտ խնդիրները/միջադեպերը և ամենահաճախ տրվող հարցերը։
  • Աշխատողների ոչ ստանդարտ միջադեպերի վերահասցեագրում համապատասխան մասնագետներին Jira համակարգում գրանցված հայտով։
  • Առաջարկել տարբերակներ՝ հարցումների և միջադեպերի կառավարման գործընթացները բարելավելու համար
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների կատարում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն տեպնիկական ոլորտում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
  • Windows 10/11-ի օպերացիոն համակարգերի վստահ տիրապետում:
  • Ծրագրային ապահովման հետ աշխատելու ունակություն
  • Համակարգչային և գրասենյակային տեխնիկայի հիմնական ըմբռնում:
  • Աշխատողների հարցումների հետ աշխատելու սկզբունքների ըմբռնում
  • Թիմային աշխատանք
  • Ինքնակառավարում
  • Անալիտիկ մտածելակերպ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Փոփոխություններին պատրաստակամություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Արագ սովորելու ունակություն
  • Տեխնիկական անգլերենի իմացություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն արդյունքի համար

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ
https://www.idbank.am/:

Explore related jobs