Posted 10 days ago
Լոգոպեդ
AI Summary
Speech-language pathologist providing individual and group interventions for children and adults with speech and communication disorders in rural Armenia, including assessments, therapy, parent education, and community collaboration.
About this role
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Լոգոպեդական միջամտություններ (80%)
- Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
- Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։
- Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
- Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։
Կրթություն և իրազեկում (10%)
- Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։
- Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
- Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների համար։
Համագործակցություն (10%)
- Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։
- Սերտորեն համագործակցել համայնքների կրթական և առողջապահական հաստատությունների հետ:
ՔՈ ԹԻՄԸ
Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)
- Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։
- Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
- Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)
- Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։
- Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
- Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
- Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
- Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)
- Փոփոխության ջատագով,
- Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
- Բաց նորարարության համար և ինքնաքննադատ,
- Պատասխանատու և հաշվետու,
- Մեդիագրագետ,
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝
2026թ․-ի սեպտեմբերի 21-ի օրվա ավարտն է։
Skills
Explore related jobs
More jobs at Children of Armenia Fund
- Պահեստի և Գույքի ՊատասխանատուDebet, Lori
- Թվային հաղորդակցության մասնագետYerevan, Yerevan
- ՍՄԱՐԹ ավանի հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետ/ SMART Campus Guest Services & Operations SpecialistVahagni, Lori
- Dentist (Oral hygiene specialist)/ Ատամնաբույժ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)Myasnikyan, Armavir
- Մատուցող / WaiterDebet, Armenia
- Խոհարարական թիմի անդամներ / Culinary Team Members / Кулинарный персоналDebet, Armenia
Similar Collaboration With Multidisciplinary Teams jobs
Jobs in Armenia
- Senior StatisticianICR United States USA · Armenia
- GESTOR DE CLIENTES COL - ARMENIA CENTRO - BANCA MINORISTABCO.BILBAO VIZCAYA ARGENTARIA · OFC1 - ARMENIA CENTRO
- Senior RTL Design EngineerCisco Systems, Inc. · Armenia
- ASIC DFT DV Technical LeaderCisco Systems, Inc. · Armenia
- ASIC Design Verification Technical LeaderCisco Systems, Inc. · Armenia
Browse these categories
Market data for this role
All reports →- SeriesRole reportsOne role family at a time: how many openings, what changed this week, who is hiring, what it pays.
- SeriesSalary reportsWhat employers publish in job postings, by level and workplace. Not self-reported pay.
- Market overviewState of tech hiring, September 2026: up 4.8%Tech hiring rose 4.8% month over month in September 2026, with 411,122 new listings. Customer support and account executive roles led the growth.