Շինարարական աշխատանքների ղեկավար (աշխղեկ)
AI Summary
Նկարագություն Շինարարության ղեկավարը պատասխանատու է շինհրապարակում իրականացվող աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար՝ ապահովելով, որ աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում և պահանջվող որակի չափանիշներով։ Պաշտոնը ներառում է ենթակապալառուների աշխատանքների վերահսկում, նախագծային և տեխնիկական հարցերի լուծում, ինչպես նաև աշխատանքային անվտանգության և որակի չափանիշների պահպանում։ Պարտականություններ Կազմակերպել և ղեկավարել շինարարական գործընթացի բոլոր փուլերը՝ նախապատրաստակա
About this role
Նկարագություն
Շինարարության ղեկավարը պատասխանատու է շինհրապարակում իրականացվող աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար՝ ապահովելով, որ աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում և պահանջվող որակի չափանիշներով։ Պաշտոնը ներառում է ենթակապալառուների աշխատանքների վերահսկում, նախագծային և տեխնիկական հարցերի լուծում, ինչպես նաև աշխատանքային անվտանգության և որակի չափանիշների պահպանում։
Պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել շինարարական գործընթացի բոլոր փուլերը՝ նախապատրաստական աշխատանքներից մինչև շահագործման հանձնում
- Ղեկավարել շինհրապարակում աշխատող անձնակազմը՝ ապահովելով աշխատանքների համապատասխանությունը գծագրերին և տեխնիկական պայմաններին
- Համագործակցել ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների, խորհրդատուների, տեխնիկական հսկիչների և պատվիրատուի ներկայացուցիչների հետ՝ նախագծային և տեխնիկական խնդիրների լուծման համար
- Վերահսկել նյութերի և տեխնիկական լուծումների համապատասխանությունը պահանջներին
- Կազմակերպել նյութերի և սարքավորումների ընդունումը շինհրապարակում
- Վերահսկել ենթակապալառուների աշխատանքների որակը և արդյունավետությունը
- Վարել շինարարության վարման մատյան և հաշվետվական այլ փաստաթղթերը՝ ընկերության կողմից սահմանված ձևաչափով
- Ապահովել անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը շինհրապարակում
Որակավորումներ
- Բարձրագույն ինժեներական կրթություն
- Առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ շինարարության ղեկավարման ոլորտում
- Միջին և խոշոր ծավալի շինարարությունների ղեկավարման փորձ
- Խորը գիտելիքներ շինարարական տեխնոլոգիաների, նորմերի և անվտանգության պահանջների մասին
- Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Project, AutoCAD և այլն)
Explore related jobs
More jobs at Digitain
Jobs in Armenia
- CՍոցիալական աշխատողChildren of Armenia Fund · Hatsik, Armenia
- Junior Web DesignerINFUSE · Armenia
- TBusiness Development Manager - CIS RegionTickmill · Kazakhstan, Georgia
- IՄասնաճյուղի կառավարիչ ք․ ԷջմիածինIDBank · Vagharshapat, Armenia
- IՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Կապան» մասնաճյուղIDBank · Kapan, Armenia
- CԱյգեպանChildren of Armenia Fund · Debet, Armenia