Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
AI Summary
Manages trade finance and external cooperation for financial institutions, handling relationships with international and local financiers, organizing documentation, negotiating trade finance transactions, and overseeing SWIFT messaging and correspondent banking processes.
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Միջազգային և տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում և զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։
- Թղթակից/գործընկեր բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։
- Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և առևտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում և համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
- Փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։
- Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում և վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման և փակման գործընթացների համակարգում։
- Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների և հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։
- Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող և նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։
- Թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն և անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին և միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։
- Փաստաթղթային գործառնությունների և միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում և փոփոխում, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկված և ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։
- Մասնակցություն միջազգային բանկային և փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։
- Մասնակցություն ներքին գործընթացների, ընթացակարգերի և փաստաթղթերի բարելավման աշխատանքներին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում
- Համակարգչային գիտելիքներ
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
- Առևտրի ֆինանսավորման գործիքների, միջազգային փոխանցումների և միջբանկային հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։
- SWIFT համակարգի իմացություն և համապատասխան հաղորդագրությունների հետ աշխատանքի փորձ։
- Առևտրի միջազգային պալատի (ICC) համապատասխան կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
- Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ
- Ընդհանուր զարգացվածություն
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Skills
Explore related jobs
More jobs at ID Bank
Jobs in Yerevan
- D
Market Research, Case & Strategy AnalystDigitain · Yerevan, Yerevan - D
Product Innovation and Research AnalystDigitain · Yerevan, Yerevan - D
Market Intelligence Expert | iGaming Industry AnalystDigitain · Yerevan, Yerevan - CHead of Operations (Future COO)ChessMood · Yerevan, Armenia
- B
M&A AnalystBlueThrone · Yerevan, Armenia - D
Construction Project Manager | ThaddeusDigitain · Yerevan, Yerevan
Browse these categories
Market data for this role
All reports →- SeriesRole reportsOne role family at a time: how many openings, what changed this week, who is hiring, what it pays.
- SeriesSalary reportsWhat employers publish in job postings, by level and workplace. Not self-reported pay.
- Market overviewState of tech hiring, September 2026: up 4.8%Tech hiring rose 4.8% month over month in September 2026, with 411,122 new listings. Customer support and account executive roles led the growth.
