Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/առաջատար
AI Summary
Monitors retail and corporate loan compliance, tracks borrower payment capacity, oversees investment and mortgage loan monitoring, and performs early risk detection, including on-site visits to verify loan usage.
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/ առաջատար ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մանրածախ վարկերի հաստատման պայմանների կատարման հսկողություն,
- Խոշոր մանրածախ վարկառուների վճարունակության հսկողություն,
- Ներդրումային, հիփոթեքային և վերանորոգման վարկերի մոնիթորինգ /Վարկառուներին այցելություն (ըստ անհրաժեշտության) տեղում վարկի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով/,
- Վարկային ռիսկի վաղ հայտնաբերման այլ գործառույթներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Skills
Explore related jobs
More jobs at ID Bank
DWH Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղYerevan, Armenia
Հաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղYerevan, Armenia
Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետYerevan, Armenia
Քարտային գործառնությունների բաժնի մասնագետYerevan, Armenia
Similar Banking Products jobs
Browse these categories
Market data for this role
All reports →- SeriesRole reportsOne role family at a time: how many openings, what changed this week, who is hiring, what it pays.
- SeriesSalary reportsWhat employers publish in job postings, by level and workplace. Not self-reported pay.
- Market overviewState of tech hiring, September 2026: up 4.8%Tech hiring rose 4.8% month over month in September 2026, with 411,122 new listings. Customer support and account executive roles led the growth.