Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար
AI Summary
Manages the Risk Analysis and Middle Office department, overseeing daily operations, regulatory compliance, risk monitoring, and process optimization for financial and operational risks.
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմակերպում և համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության և արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
- Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը և կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։
- Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական և որակական վերլուծությունների, ինչպես նաև սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։
- Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա և ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։
- Մշակում և մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները և ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
- Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
- Պատրաստում և ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ ֆինտեխ ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ռիսկերի կառավարման ոլորտում. ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
- Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ
- Թիմում աշխատելու հմտություններ
- Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/
Skills
Explore related jobs
More jobs at ID Bank
DWH Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղYerevan, Armenia
Հաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղYerevan, Armenia
Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետYerevan, Armenia
Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/առաջատարYerevan, Armenia
Similar Crisis Management jobs
Browse these categories
Market data for this role
All reports →- SeriesRole reportsOne role family at a time: how many openings, what changed this week, who is hiring, what it pays.
- SeriesSalary reportsWhat employers publish in job postings, by level and workplace. Not self-reported pay.
- Market overviewState of tech hiring, September 2026: up 4.8%Tech hiring rose 4.8% month over month in September 2026, with 411,122 new listings. Customer support and account executive roles led the growth.