Jobless Developer
ID Bank logo

Posted 1 month ago

Open

Քոփիրայթեր

YerevanOn-siteFull-time

AI Summary

Creates marketing content and copy for campaigns and channels including social media, website texts, email, and video scripts; writes, edits, and adapts copy for partners and internal stakeholders.

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում,
  • Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում,
  • Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում ,
  • Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում,
  • Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում ,
  • Գովազդային տեքստերի մշակում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն ,
  • MS Office փաթեթին տիրապետելու կարողություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Skills

Attention To DetailContent MarketingCopywritingMicrosoft OfficeSEOSocial MediaTime ManagementVideo Scripting

Explore related jobs

Browse these categories

Market data for this role

All reports →