Jobless Developer
ID Bank logo
ID Bank

Posted 9 days ago

Open

Մասնաճյուղի կառավարիչ, «Հին Երևան» մասնաճյուղ

YerevanOn-siteFull-time

AI Summary

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում, Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում Սահմանված վաճառքի պլանների կատարում, Հաճախորդների գոհունակությունը բարձրացն

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,
  • Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
  • Սահմանված վաճառքի պլանների կատարում,
  • Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,
  • Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
  • Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,
  • Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,
  • Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,
  • Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,
  • ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
  • 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • Ղեկավարման հմտություններ,
  • Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,
  • Անկախ աշխատելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու ունակություն,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել:





ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։

«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Explore related jobs