Jobless Developer
ID Bank logo
ID Bank

Posted 6 days ago

Open

Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA

YerevanOn-siteFull-time

AI Summary

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իրականացնել գործառնական ռիսկերի գնահատում և դասակարգում, ինչպես նաև առկա և պոտենցիալ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։ Իրականացնել գործառնական ռիսկի պատահարների հավաքագրում, վերլուծություն, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում և հետագա մոնիթորինգ

About this role


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով․



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Իրականացնել գործառնական ռիսկերի գնահատում և դասակարգում, ինչպես նաև առկա և պոտենցիալ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Իրականացնել գործառնական ռիսկի պատահարների հավաքագրում, վերլուծություն, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում և հետագա մոնիթորինգ։ Պատրաստել պատահարների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ։
  • Գնահատել նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և համակարգային փոփոխությունների ներդրման հնարավոր գործառնական և զեղծարարության ռիսկերը։
  • Մասնակցել նոր պրոդուկտների և համակարգային փոփոխությունների թեստավորման գործընթացներին՝ մշակելով գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման համապատասխան սցենարներ։
  • Իրականացնել թեստային միջավայրում մշակված սցենարների փորձարկում, բացահայտել հնարավոր խոցելիությունները, վերահսկողական բացերը և գործընթացային թերությունները։
  • Ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ վերահսկողության մեխանիզմների ներդրման կամ առկա վերահսկողությունների բարելավման վերաբերյալ։
  • Իրականացնել ներդրված վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետագա մոնիթորինգ։
  • Իրականացնել գործառնական ռիսկերի վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքներ, այդ թվում՝ դասընթացներ Բանկի աշխատակիցների և նոր ընդունվող անձանց համար։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկական կամ տնտեսագիտական ուղղվածությամբ
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարման, աուդիտի, ներքին վերահսկողության, ՏՏ կամ բիզնես գործընթացների վերլուծության ոլորտներում։
  • Բանկային/ֆինանսական համակարգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։
  • Գործառնական, զեղծարարության և վերահսկողական ռիսկերի բացահայտման սցենարների մշակման ունակություն։
  • Բանկային տեղեկատվական համակարգերի, թվային հարթակների և պրոցեսինգային համակարգերի աշխատանքի ընդհանուր տրամաբանության իմացություն։
  • Թեստային միջավայրերում նոր պրոդուկտների, գործընթացների և համակարգային փոփոխությունների փորձարկման փորձ։
  • Թեստավորման սցենարների, այդ թվում՝ գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման սցենարների մշակման ունակություն։
  • Տվյալների բազաների հետ աշխատելու, SQL հարցումների կազմման և տվյալների վերլուծության հմտություններ ։
  • Jira կամ նմանատիպ համակարգերում պատահարների գրանցման, հետևման և մոնիթորինգի փորձ։
  • Excel-ի խորը իմացություն, հաշվետվությունների, վերլուծական աղյուսակների և dashboard-ների պատրաստման կարողություն։
  • ՏՏ համակարգերի ինտեգրացիաների, API-ների, մուտքի իրավունքների և վերահսկողական մեխանիզմների ընդհանուր պատկերացում։
  • Թվային բանկինգի, մոբայլ հավելվածների, CRM, վարկային հոսքագծերի կամ core banking համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:




ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/249 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Explore related jobs