Կորպորատիվ և խոշոր հաճախորդների վարկավորման առաջատար/գլխավոր վերլուծաբան
AI Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը։ Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման,
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը։
- Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով։
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ։
- Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին:
- Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը / https://idbank.am/ /։
