Վաճառքների մենեջեր
AI Summary
Experienced merchant responsible for managing in-store sales, driving cash register operations, processing bank payments and card services, handling customer interactions, and performing related banking support duties.
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Վաճառքների մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բանկի իրավաբանական անձ հաճախորդների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում աշխատանքների կազմակերպում, առանձնացված որոշակի ընկերությունների աշխատակիցների հետ աշխատանքների պատասխանատու,
- Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
- Պոտենցիալ հաճախորդների համար վաճառքի վերաբերյալ շնորհանդեսների կազմակերպում,
- Աշխատավարձային նախագծերի մոնիթորինգ,
- Աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտերի պատվիրման պրոցեսի կազմակերպում , վերահսկողություն,
- Աշխատավարձային նախագծի շրջանակներում պատվիրված քարտերի տրամադրման պրոցեսի կազմակերպում և իրականացում Բանկի տարածքից դուրս,
- Խաչաձև վաճառքներ,
- Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում, կիրառում,
- Վաճառքի ցուցանիշների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
- Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Բանկային օրենսդրության իմացություն,
- Մարքեթինգի բավարար իմացություն,
- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես PowerPoint,
- Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։
Skills
Explore related jobs
More jobs at ID Bank
DWH Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղYerevan, Armenia
Հաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղYerevan, Armenia
Բիզնես վերլուծաբանYerevan, Armenia
Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետYerevan, Armenia
Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/առաջատարYerevan, Armenia
Similar Armenian jobs
Browse these categories
Market data for this role
All reports →- SeriesRole reportsOne role family at a time: how many openings, what changed this week, who is hiring, what it pays.
- SeriesSalary reportsWhat employers publish in job postings, by level and workplace. Not self-reported pay.
- Market overviewState of tech hiring, September 2026: up 4.8%Tech hiring rose 4.8% month over month in September 2026, with 411,122 new listings. Customer support and account executive roles led the growth.