Jobless Developer
ID Bank logo

Posted 3 months ago

Open

Հաճախորդների սպասարկման մասնագետ «Վարդանանց» մասնաճյուղ

YerevanOn-siteFull-time

AI Summary

The "Id Bank" Payment Card Business Unit seeks an experienced teller to handle customer service, cash operations, loan processing, and related banking transactions at its Yerevan branch.

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն «Վարդանանց» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
  • Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
  • Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
  • Կոմունալ վարձավճարների ընդունում;
  • Շարունակական ռոտացիաներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական,
  • Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
  • Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։

Skills

ArmenianBanking OperationsCash HandlingCommunicationCustomer ServiceLoan ProcessingMS OfficePayment CardsRussianWindows

Explore related jobs

Browse these categories

Market data for this role

All reports →