Jobless Developer
ID Bank logo

Posted 1 month ago

Open

IDream 16

YerevanOn-sitePart-time

AI Summary

A part-time role supporting the IDream 16 program by assisting with financial operations and team collaboration to help achieve program goals.

About this role

Դարձրո՛ւ երազանքդ իրականություն #IDream16 ծրագրի հետ

Սկսի՛ր կարիերադ ֆինանսական ոլորտի առաջատար թվային բանկում։ Սովորիր, ստացիր վարձատրություն և միացի՛ր ԱյԴի Բանկի թիմին։


IDream 16․ Քո առաջին քայլը դեպի մեծ հաջողություններ.

Ծրագրի մասին

IDream-ը 2-ամսյա վարձատրվող կրթական ծրագիր է երիտասարդների համար,որի ընթացքում կստանաս բանկային ոլորտի արդի գիտելիքներ, գործնական փորձ և հնարավորություն՝ միանալու ԱյԴի Բանկի թիմին։



Ո՞վ կարող է դիմել

  • ԲՈՒՀ-երի ավարտական (3-րդ և 4-րդ) կուրսի ուսանողները
  • Մագիստրատուրայի ուսանողները
  • Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները


#IDream-ը թվերով

  • 20 + հաջողված ծրագիր
  • 7+ տարվա հաջողված պատմություն
  • 300 + շրջանավարտներ,
  • 200 + աշխատակից ովքեր սկսել են իրենց կարիերան ԱյԴի Բանկում


Ինչ կստանաս IDream-ում

  • Բանկային արդի գիտելիքներ
  • Գործնական աշխատանքային փորձ
  • Վարձատրություն ուսուցման ընթացքում
  • Փորձառու մենթորի աջակցություն
  • Աշխատանքի հնարավորություն արագ զարգացող, թիմային միջավայրում
  • Բանկի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ ծանոթանալու և նոր գործնական և անձնական կապեր ստեղծելու հնարավորություն
  • Շարունակական աճի և առաջխաղացման հնարավորություն


Ինչո՞ւ ընտրել ԱյԴի Բանկը. Քո շարունակական աճը՝մեր առաջնահերթությունն է

ԱյԴի Բանկում մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգում է գնահատված և ոգեշնչված։ Ահա թե ինչ է սպասվում քեզ մեր թիմում.

  • Զարգացում և աճ
  • Մրցունակ վարձատրություն և ճկունբոնուսներ
  • Բժշկական ապահովագրություն և աջակցություն
  • Արտոնյալ բանկային ծառայություններ
  • Work-Life Balance ևհավելյալ հանգիստ
  • Վառ թիմային կյանք (Teambuilding)
  • E-Club ևհատուկ զեղչեր


Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը

  1. Լրացրու հայտը
  2. Անցիր հարցազրույց
  3. Սկսիր ուսուցումը
  4. Դարձիր ԱյԴի Բանկի թիմի անդամ



Քո կարիերան կարող է սկսվել հենց այսօր։

Միացի՛ր #IDream-ին և արա առաջին վստահ քայլը դեպի հաջողություն։

(Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ [30/09/2026])

Explore related jobs

Browse these categories

Market data for this role

All reports →